Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Muzej DR-crop.JPG

Խորվաթիայի անկախության պատերազմ (սերբախորվաթ․՝ Rat u Hrvatskoj / Рат у Хрватској), ռազմական հակամարտություն նախկին Խորվաթիայի սոցիալիստական հանրապետության տարածքում, որը պայմանավորված էր Խորվաթիայի՝ Հարավսլավիայի կազմից դուրս գալով։

Երբ 1991 թվականի հունիսի 25-ին Խորվաթիան հռչակեց իր անկախությունը, Խորվաթիայի սերբ բնակչությունը փորձում էր նրա տարածքում ստեղծել իր պետությունը, որպեսզի դուրս չգա Հարավսլավիայի կազմից։ Խորվաթիայի կողմից դա որակվեց որպես իր տարածքը Սերբիայում ներառելու փորձ։ 2007 թվականին նախկին Հարավսլավիայի գործով միջազգային դատարանը ապացուցեց, որ Սերբական Կրաինայի հանրապետության առաջնորդ Միլան Մարտիչը պայմանավորվածություն է ունեցել Սլոբոդան Միլոշևիչի հետ՝ Սերբական Կրաինան միացնելու Հարավսլավիայի միավորված հանրապետությանը և ստեղծելու սերբական մեկ միասնական պետություն։ 2011 թվականին Միջազգային դատարանը դատավճիռ է կայացրել, որի համաձայն խորվաթ գեներալներ Անտե Գոտովինան և Մլադեն Մարկաչը Խորվաթիայի ռազմա-քաղաքական ղեկավարության պահանջով պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ են թույլ տվել սերբերի հանդեպ՝ նպատակ ունենալով նրանց արտաքսել և տարածքները խորվաթներով բնակեցնել, սակայն 2012 թվականին Վերաքննիչ դատարանը երկու գեներալներին էլ արդարացրել է։

Սկզբնական շրջանում պատերազմն ընթացել է Հարավսլավիայի ժողովրդական բանակի (ՀԺԲ), խորվաթական սերբերի ու խորվաթ ոստիկանների ուժերի միջև։ Հարավսլավիայի ղեկավարությունը դաշնային բանակի ուժերով փորձել է Խորվաթիան պահել երկրի տարածքում։ Հարավսլավիայի կազմալուծման ժամանակ Խորվաթիայի տարածքում ստեղծվել է սերբերի ինքնահռչակ պետություն՝ Սերբական Կրաինա հանրապետությունը։ Այնուհետև սկսվել է պայքարը խորվաթական բանակի ու Կրաինայի սերբերի բանակի միջև։ 1992 թվականին համաձայնագիր է ստորագրվել կրակի դադարեցման մասին, որին հաջորդել է Խորվաթիայի անկախության ճանաչումը։ 1995 թվականին Խորվաթիան հարձակվողական երկու խոշոր գործողություն է ձեռնարկել, որի արդյունքում Սերբական Կրաինայի տարածքի զգալի մասն անցել է խորվաթական հսկողության տակ։ Պատերազմն ավարտվել է Էրդուտի և Դեյթոնի համաձայնագրերով, որոնց համաձայն Արևելյան Սլավոնիան 1998 թվականին ներառվել է Խորվաթիայի կազմում։ Հակամարտությունն ընթացել է սերբ և խորվաթ բնակչության փոխադարձ էթնիկ զտումով։

Պատերազմի արդյունքում Խորվաթիան ձեռք է բերել անկախություն և պահպանել է իր տարածքային ամբողջականությունը։ Ռազմական գործողությունների ընթացքում շատ քաղաքներ ու գյուղեր են տուժել։ Խորվաթիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատվել է մոտ 37 միլիարդ դոլար։ Պատերազմի արդյունքում մահացածների ընդհանուր թիվը մոտ 20.000 մարդ է։ Շատ խորվաթներ դարձել են փախստականներ և հեռացել այն տարածքներից, որտեղ 1991-1992 թվականներին իշխել են սերբերը։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով հանձնաժողովի տվյալներով Զագրեբի հսկողության տակ գտնվող տարածքներից մոտ 251.000 սերբ է արտաքսվել։ Սերբերի արտահոսքի մեկ այլ մեծ ալիք է սկսվել 1995 թվականին (մոտ 230.000 մարդ), երբ կազմակերպվել է «Փոթորիկ» գործողությունը։ Պատերազմից հետո մոտ 115.000 սերբ վերադարձել է Խորվաթիա։

Խորվաթիայում պատերազմը մատնանշելու համար գործածվում է Հայրենական պատերազմ (խորվ.՝ Velikosrpska agresija) եզրը։ Սերբիայում առավել հաճախ այս հակամարտությունը մատնանշում են Խորվաթիայի պատերազմ (սերբ.՝ Рат у Хрватскоj) կամ Կրաինայի պատերազմ (սերբ.՝ Рат у Крајини) անուններով։ Ներկայումս Սերբիան ու Խորվաթիան ընդհանուր առմամբ գործընկերային հարաբերություններ ունեն, չնայած լինում են դեպքեր, երբ միջազգային դատարաններում իրար դեմ հայցեր են ներկայացնում․․․Ավելին

Նորություններ

ABBA խումբ

Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան

Վերջերս մահացածներ՝ Նաիրուհի Ալավերդյան  • Իվան Պացայկին  • Ֆելիքս Դանիելյան

Գիտե՞ք, որ․․․

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Սինգապուր)


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
289 203
հոդված
602
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


Այս օրը պատմության մեջ

Ադա Լավլեյս


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2021-27-27 (hy)