Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։
Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- օգոստոսի 1-ից սկսած Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել են հատել շփման գիծը
- հուլիսի 31-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում սպանվել է Ալ-Կաիդայի առաջնորդ Այման ալ-Զավահիրին (նկարում)։
- Սիդնի Մաքլաֆլինը դարձել է աշխարհի չեմպիոն 400 մ արգելավազքում և մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ սահմանել համաշխարհային ռեկորդ։
- հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:
- հուլիսին Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը կանգնեցնելու գաղափարին։
- հուլիսի 8-ին նախընտրական արշավի ժամանակ ելույթ ունենալուց սպանել են Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեին:
- հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել, սակայն կշարունակի պաշտոնավարել մինչև Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։
- հուլիսի 3-ին Իտալիայի հյուսիս-արևելքում Մարմոլադա լեռան սառցադաշտի փլուզման հետևանքով յոթ մարդ զոհվել է, ութ տուժած ծանր վիճակում հոսպիտալացվել է, իսկ առնվազն 13-ը անհետ կորել են ձնահյուսի տակ։
Վերջերս մահացածներ՝ Ռեյմոնդ Դամադյան • Լևոն Ճաղարյան • Այման ալ-Զավահիրի • Շինզո Աբե • Լեոնիդ Շվարցման
Գիտե՞ք, որ․․․
- Առաջին բորտուղեկցորդուհիները բուժքույրեր էին , որոնց՝ 1930 թվականի մայիսին վարձել էր Boeing Air Transport ընկերությունը Boeing 80 ինքնաթիռներով թռիչքների համար։
- 17-րդ դարից պահպանված միակ ռազմանավը շվեդական նավատորմի ամենամեծ ու թանկարժեք ռազմանավերից մեկն է եղել, որը ջրի վրա մի ժամ էլ չի մնացել։
- Հայտնի նկարիչը Հիսուս Քրիստոսի անձեռակերտ պատկերի (նկարում) համար բնորդ է ընտրել հայ անվանի բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանին։
- 1950-ական թվականներին այս էֆեկտը օգտագործել է խորհրդային լրտեսներին բացահայտելու համար։
- այս հեռուստահաղորդավարի գերեզմանի վրա սև արկղի հուշարձան է կանգնեցված։
- աշխարհի ամենահին գլխուղեղը հայտնաբերվել է Հայաստանի Արենի-1 քարանձավների համակարգում։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
292 926 հոդված |
431 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2022
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 988 թ. – պայմանականորեն ընդունված է համարել Ռուսիայում քրիստոնեության հռչակման օր։
- 1538 թ. – հիմնադրվեց Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտան։
- 1806 թ. – փաստացի դադարեց գոյություն ունենալ Սրբազան Հռոմեական կայսրությունը։
- 1919 թ. – ծնվել է Չիկ Տամատյանը, ռումինահայ նկարիչ (մահ. 1985 թ.)։
- 1945 թ. – ԱՄՆ-ն ատոմային ռումբ նետեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա:
- 1962 թ. – Ճամայկան հռչակեց իր անկախությունը Մեծ Բրիտանիայից։
- 1991 թ. – բրիտանացի գիտնական, գյուտարար Թիմ Բերներս Լին կիրառության մեջ դրեց Համաշխարհային սարդոստայնի ծրագիրը։
- 2008 թ. – մահացել է Յուրի Բարսեղովը, իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ (ծն. 1925 թ.)։
